-
Notifications
You must be signed in to change notification settings - Fork 118
Commit
This commit does not belong to any branch on this repository, and may belong to a fork outside of the repository.
Showing
110 changed files
with
1,806 additions
and
1 deletion.
There are no files selected for viewing
This file contains bidirectional Unicode text that may be interpreted or compiled differently than what appears below. To review, open the file in an editor that reveals hidden Unicode characters.
Learn more about bidirectional Unicode characters
This file contains bidirectional Unicode text that may be interpreted or compiled differently than what appears below. To review, open the file in an editor that reveals hidden Unicode characters.
Learn more about bidirectional Unicode characters
Original file line number | Diff line number | Diff line change |
---|---|---|
@@ -0,0 +1,16 @@ | ||
--- | ||
title: Աստծո սերն անսահման է | ||
date: 28/12/2024 | ||
--- | ||
|
||
### Այս շաբաթվա ուսումնասիրության համար կարդացե՛ք․ | ||
Ելք 33․15-22, Ովսեե 14․1-4, Հայտնություն 4․11, Հովհաննես 17․24, Մատթեոս 22․1-14, Հովհաննես 10․17-18։ | ||
|
||
> <p>Հիշելու համարը․</p> | ||
> «Նրանց խոտորումը պիտի բժշկեմ, նրանց անհատույց պիտի սիրեմ, որովհետև իմ բարկությունը շրջվել է նրանցից» (ՈՎՍԵԵ 14:4) | ||
Թեև Պետրոսը երեք անգամ ուրացավ Հիսուսին, ինչպես և կանխասել էր Հիսուսը (Մատթեոս 26․34), այդ ուրացումները դեռևս պատմության ավարտը չէին։ Հարությունից հետո Հիսուսը հարցրեց Պետրոսին․ «Սիրո՞ւմ ես Ինձ ավելի, քան դրանք»։ Պետրոսը Նրան ասաց․ «Այո, Տե՛ր, Դու գիտես, որ ես Քեզ սիրում եմ»։ Նրան ասաց․«Արածեցրո՛ւ Իմ գառներին»։ Երկրորդ անգամ նրան հարցրեց․ «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես Ինձ»։ Պետրոսը պատասխանեց․ «Այո, Տե՛ր, Դու գիտես, որ ես Քեզ սիրում եմ»։ Նրան ասաց․ «Արածեցրո՛ւ Իմ ոչխարներին»։ Երրորդ անգամ հարցրեց Նրան․ «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես Ինձ»։ Պետրոսը տրտմեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն՝ «Սիրո՞ւմ ես Ինձ»։ Եվ պատասխանեց Նրան․«Տե՛ր, Դու ամեն ինչ գիտես, Դու գիտես, որ ես Քեզ սիրում եմ»։ Հիսուսն ասաց նրան․ «Արածեցրո՛ւ Իմ ոչխարներին» (Հովհաննես 21․15-17)։ Եվ ինչպես Պետրոսը երեք անգամ ուրացավ Հիսուսին, այնպես էլ Հիսուսը երեք անգամ ճակատագրական հարց տվեց նրան․ «Սիրո՞ւմ ես Ինձ»` երեք անգամ Պետրոսին վերականգնելով իր ծառայության մեջ։ | ||
|
||
Անկախ այն բանից, թե որքանով են մեր հանգամանքները տարբերվում Պետրոսի հանգամանքներից, շատ առումներով այդ սկզբունքը նույնն է։ Այսպիսով, այն հարցը, որ Հիսուսը երեք անգամ ուղղեց Պետրոսին, իրականում այն վճռորոշ հարցն է, որ Աստված տալիս է մեզանից յուրաքանչյուրին մեր ժամանակին և մեր վայրում՝ «Սիրո՞ւմ ես Ինձ»։ | ||
|
||
Ամեն ինչ կախված է այս հարցին` մեր պատասխանից։ |
This file contains bidirectional Unicode text that may be interpreted or compiled differently than what appears below. To review, open the file in an editor that reveals hidden Unicode characters.
Learn more about bidirectional Unicode characters
Original file line number | Diff line number | Diff line change |
---|---|---|
@@ -0,0 +1,18 @@ | ||
--- | ||
title: Ողջամիտ ակնկալիքներից այն կողմ | ||
date: 29/12/2024 | ||
--- | ||
|
||
Աստված ոչ միայն հարցնում է՝ «սիրո՞ւմ ես Ինձ», այլև Ինքն է սիրում մեզանից յուրաքանչյուրին, ընդ որում`անհատույց։ Եվ իսկապես, Նա անհատույց սիրում է քեզ և ինձ և յուրաքանչյուր մարդու շատ ավելի, քան մենք կարող ենք պատկերացնել։ Եվ մենք ճանաչում ենք այդ սերը` տեսնելով, թե ինչպես է Նա գործել Իր ժողովրդի պատմության ընթացքում։ | ||
|
||
`Կարդացե՛ք Ելք 33․15-22-ը և մտածեք այդ համարների համատեքստի և այն պատմության մասին, որում նրանք հայտնվում են։ Ի՞նչ է բացահայտում այդ հատվածը, հատկապես 19 համարը, Աստծո կամքի և սիրո մասին։` | ||
|
||
Թվում էր` ամեն ինչ կորած է։ Եգիպտոսի ստրկությունից Աստծո ժողովրդի զարմանալի ազատագրումից անմիջապես հետո Իսրայել ժողովուրդն ապստամբեց Աստծո դեմ ու երկրպագեց ոսկե հորթին։ Երբ Մովսեսն իջավ սարից, տեսավ, թե ինչ են արել նրանք և տասը պատվիրանները պարունակող քարե տախտակները ցած գցեց ու կտոր-կտոր արեց դրանք։ Ու թեև ժողովուրդը կորցրեց ուխտի առավելությունների և օրհնությունների ողջ իրավունքը, որ Աստված առատորեն պարգևել էր, Նա, այնուամենայնիվ, որոշեց շարունակել ուխտի հարաբերությունները, չնայած նրանք արժանի չէին ուխտի օրհնություններին։ | ||
|
||
Ելք 33․19-ի խոսքերը՝ «Ես իմ ամբողջ բարությունը կանցկացնեմ քո առջևից և Տիրոջ անունը կկանչեմ քո առաջ․ ում ողորմելու եմ, կողորմեմ, և ում գթալու եմ, կգթամ», հաճախ սխալ է հասկացվում։ Նրանք մտածում են, որ Աստված կամայականորեն որոշում է ողորմած ու կարեկից լինել ոմանց հանդեպ, իսկ մյուսների հանդեպ՝ ոչ։ Սակայն տվյալ համատեքստում Աստված չի ասում, որ կամայական ձևով ողորմած ու գթասիրտ կլինի ոմանց հանդեպ, իսկ մյուսների հանդեպ՝ ոչ։ Աստված այդպես չի գործում, հակառակ որոշ հայտնի աստվածաբանական տեսակետների, ըստ որոնց`Աստված կանխորոշում է ոմանց կործանումը և հավերժական դատապարտությունը։ | ||
|
||
Այդ դեպքում այստեղ ի՞նչ է հայտնում Աստված։ Ըստ էության, Աստված հայտարարում է, որ լինելով ամեն ինչի Արարիչը` իրավունք և իշխանություն ունի անհատույց պարգևելու Իր ողորմությունն ու կարեկցանքը նույնիսկ անարժան մարդկանց։ Եվ տվյալ իրավիճակում Նա այդպես էլ վարվում է անգամ ոսկե հորթի հետ կապված ապստամբությունից հետո` Իր ողորմությունը պարգևելով Իսրայել ժողովրդին, թեև նրանք արժանի էլ չէին դրան։ | ||
|
||
Սա այն բազմաթիվ դեպքերից մեկն է, երբ Աստված Իր սերը դրսևորում է մեր ամենախելամիտ ակնկալիքներից դուրս։ Սա բարի լուր է բոլորիս համար․արդյո՞ք այդպես չէ։ | ||
|
||
`Ի՞նչ ուղիներով է Աստված շարունակում բացահայտել ու դրսևորել Իր սերը ձեր հանդեպ, և ընդ որում, ցանկացած խելամիտ ակնկալիքից վեր։` |
This file contains bidirectional Unicode text that may be interpreted or compiled differently than what appears below. To review, open the file in an editor that reveals hidden Unicode characters.
Learn more about bidirectional Unicode characters
Original file line number | Diff line number | Diff line change |
---|---|---|
@@ -0,0 +1,16 @@ | ||
--- | ||
title: Անպատասխան սեր | ||
date: 30/12/2024 | ||
--- | ||
|
||
Անկում ապրած մարդկության հանդեպ Աստծո սիրո վառ օրինակը տեսնում ենք Ովսեեի պատմության մեջ։ Ովսեե մարգարեին Աստված հրամայում է․ «Գնա՛, քեզ համար պոռնկաբարո մի կին և պոռնկության որդինե՛ր առ, որովհետև երկիրը հույժ պոռնկացել է՝ Տիրոջից հեռանալով» (Ովսեե 1․2)։ Ովսեեն և նրա անհավատարիմ կինը պետք է Աստծո սիրո ակնառու օրինակը լինեին Իր ժողովրդի հանդեպ` նույնիսկ Իսրայելի անհավատարմության ու հոգևոր անառակության դեպքում։ Այլ կերպ ասած, սա Աստծո անհատույց սիրո պատմությունն է նրանց հանդեպ, ովքեր արժանի չեն այդ սիրուն։ | ||
|
||
Եվ իսկապես, չնայած Աստծո հավատարմությանն ու սիրուն, մարդիկ կրկին ու կրկին ապստամբում էին Նրա դեմ։ Այդ պատճառով էլ Սուրբ Գիրքը բազմիցս պատկերավոր ներկայացնում է, որ Աստված անպատասխան սիրում է Իր անհավատարիմ կնոջը։ Նա կատարյալ ու հավատարիմ սիրով էր սիրում Իր ժողովրդին, սակայն վերջինս անտեսեց Նրան և սկսեց ծառայել այլ աստվածների։ Խորապես վշտացնելով Նրան`կարծես վերջնականապես ոչնչացրեց հարաբերությունները, որոնք անվերջանալի էին թվում։ | ||
|
||
`Կարդացե՛ք Ովսեե 14․1-4 համարները։ Ի՞նչ են ասում այս համարները՝ Իր ժողովրդի հանդեպ Աստծո անսասան սիրո մասին։` | ||
|
||
Իր ժողովրդի կրկնվող ապստամբությունից հետո Աստված հայտարարեց․«Նրանց խոտորումը պիտի բժշկեմ, նրանց անհատույց պիտի սիրեմ»։ «Նրանց անհատույց պիտի սիրեմ» արտահայտության մեջ «անհատույց» բառը թարգմանված է եբրայերեն nedabah բառից, որը նշանակում է կամավոր առաջարկվող մի բան։ Դա այն նույն արտահայտությունն է, որն օգտագործվում է սրբարանային համակարգում կամավոր զոհաբերությունների համար։ | ||
|
||
Ողջ Ովսեե գրքում, ինչպես ողջ Սուրբ Գրքում Աստված զարմանահրաշ նվիրվածություն ու կարեկցանք է դրսևորում Իր ժողովրդի հանդեպ։ Թեև նրանք բազմիցս գնում են այլ աստվածների հետևից (հոգևոր անառակություն)` խախտելով ուխտի հարաբերությունները, որոնք թվում է` այլևս չեն վերականգնվի, Աստված կամավոր շարունակում է նրանց պարգևել Իր սերը։ Ժողովուրդն արժանի չէր Աստծո սիրուն։ Նա մերժեց և կորցրեց այդ սիրուն վերաբերող բոլոր իրավունքները։ Այնուամենայնիվ, Աստված շարունակեց պարգևել նրանց Իր սերը, առանց որևէ բարոյական կամ այլ պարտադրանքի։ Այստեղ և Գրքի այլ մասերում տեսնում ենք, որ Աստծո սերը ազատ և կամավոր գործողություն է։ | ||
|
||
`Շատ մարդիկ են մտածում, որ Աստված հեռավոր ու խիստ կառավարիչ է ու նաև դատավոր։ Ինչպե՞ս կարող է Աստծո կերպարը, որ արհամարհված ու դառնացած` անպատասխան սիրում է անհավատարիմ կողակցին, օգնել ձեզ այլ կերպ տեսնելու Աստծուն։ Ինչպե՞ս կփոխի դա ձեր հայացքը Աստծո հետ սեփական հարաբերությունների առումով։` |
This file contains bidirectional Unicode text that may be interpreted or compiled differently than what appears below. To review, open the file in an editor that reveals hidden Unicode characters.
Learn more about bidirectional Unicode characters
Original file line number | Diff line number | Diff line change |
---|---|---|
@@ -0,0 +1,20 @@ | ||
--- | ||
title: Անհատույց սեր | ||
date: 31/12/2024 | ||
--- | ||
|
||
Աստված ոչ միայն շարունակեց Իսրայելին անհատույց պարգևել Իր սերը` չնայած կրկնվող ապստամբություններին, այլև շարունակում է նույն անհատույց սերը պարգևել նաև մեզ, նույնիսկ եթե մենք մեղավոր ենք։ Մենք արժանի չենք Աստծո սիրուն, և երբեք չենք կարող վաստակել այն։ Նույնիսկ ընդհակառակը, Աստված չունի մեր կարիքը։ Աստվածաշնչի Աստվածը ոչ մի բանի կարիք չունի (Գործք Առաքելոց 17․25)։ Աստծո սերը ձեր, իմ և բոլոր մարդկաց հանդեպ բացառապես Նրա կամքն է։ | ||
|
||
`Համեմատեք Հայտնություն 4․11 և Սաղմոս 33․6 համարները։ Ի՞նչ են ասում այս համարներն Աստծո ազատության մասին` կապված արարչագործության հետ։` | ||
|
||
Աստված կամավոր ստեղծեց երկիրը և նրա բնակիչներին։ Եվ դրա շնորհիվ Նա արժանի է փառքի, պատվի և իշխանության։ Աստված որևէ աշխարհ ստեղծելու կարիք չուներ։ Դեռ նախքան երկրի հիմքերը դնելը Աստված վայելում էր սիրո հարաբերությունները, որ գոյություն ուներ Աստվածության մեջ։ | ||
|
||
`Կարդացե՛ք Հովհաննես 17․24 համարը։ Ի՞նչ է ասում այս համարն Աստծո սիրո մասին` նախքան աշխարհի արարումը։` | ||
|
||
Սիրո համար Աստված կարիք չուներ արարված էակների։ Բայց, համաձայն Իր բնավորության, Նա որոշեց ստեղծել այս աշխարհը և սիրո հարաբերությունների մեջ մտնել արարված էակների հետ։ | ||
|
||
Աստված ոչ միայն ազատ կամքով ստեղծեց այս աշխարհը, որպես Իր առատաձեռն սիրո պարգև, այլև շարունակում է անհատույց սիրել մարդկանց նույնիսկ Եդեմում մեղանչելուց հետո և նույնիսկ այն բանից հետո, երբ մենք ինքներս մեղք գործեցինք։ | ||
|
||
Այն բանից հետո, երբ Ադամն ու Եվան մեղանչեցին Եդեմում, այլևս իրավունք չունեին ապրել և մանավանդ`ստանալ Աստծո սերը։ Սակայն Աստված, Ով «իր խոսքի զորությամբ ամեն բան կրում է» (Եբրայեցիներին 1.3), Իր մեծ սիրով, ողորմածությամբ ու շնորհով պահպանեց նրանց կյանքը և գտավ ելքը, որ մարդկությանը սիրով հաշտեցնի Իր հետ։ Եվ այդ հաշտությունը նաև մեզ է վերաբերում։ | ||
|
||
`Ի՞նչ է վկայում Աստծո սիրո և բնավորության մասին այն փաստը, որ Նա շարունակում է սեր պարգևել այս աշխարհին` չնայած նրա անկմանն ու չարությանը։ Ինչպե՞ս պետք է այս ճշմարտությունը դրդի՝ ի պատասխան սիրելու Նրան։` |
This file contains bidirectional Unicode text that may be interpreted or compiled differently than what appears below. To review, open the file in an editor that reveals hidden Unicode characters.
Learn more about bidirectional Unicode characters
Original file line number | Diff line number | Diff line change |
---|---|---|
@@ -0,0 +1,18 @@ | ||
--- | ||
title: Կանչվածները շատ են, ընտրյալները՝ քիչ | ||
date: 01/01/2025 | ||
--- | ||
|
||
Աստված ոչ միայն անհատույց սիրում է մարդկանց, այլև կոչ է անում ի պատասխան սիրել Իրեն։ Այն, որ Աստված նրանց օժտում է ազատ ընտրության իրավունքով՝ ընդունել կամ մերժել Իր սերը, երևում է (ի թիվս այլ համարների) Քրիստոսի` հարսանեկան խնջույքի մասին առակում։ | ||
|
||
`Կարդացե՛ք Մատթեոս 22․1-14 համարները։ Ո՞րն է այս առակի իմաստը։` | ||
|
||
Հարսանեկան խնջույքի առակում թագավորը հարսանիք է կազմակերպում իր որդու համար և «ծառաներին ուղարկում հրավիրյալներին հարսանեկան խնջույքի կանչելու», բայց «նրանք չկամեցան գալ» (Մատթեոս 22․2-3)։ Մեկ անգամ չէ, որ թագավորն ուղարկեց իր ծառաներին, բայց նրանք անտեսեցին նրա հրավերը և որ ավելի վատ է՝ բռնեցին նրա ծառաներին ու սպանեցին։ | ||
|
||
Ավելի ուշ, պատժելով նրանց, ովքեր սպանել էին իր ծառաներից մի քանիսին, թագավորն ասաց ծառաներին․«Հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածներն արժանի չէին։ Արդ գնացե՛ք ճանապարհների խաչմերուկներ և ում գտնեք, հարսանիքի՛ հրավիրեք» (Մատթեոս 22․8-9)։ Կա մի դրվագ ևս, որտեղ վռնդում են մի մարդու, որ ներկայացել էր առանց հարսանեկան հագուստի․ իսկ դա նշանակում է, որ հարսանեկան խնջույքին մասնակցելու համար անհրաժեշտ էր հարսանեկան զգեստ ստանալ թագավորից։ | ||
|
||
Ի՞նչ է սա նշանակում։ Նրանք, ովքեր վերջնականապես «ընտրվել են», այն «ընտրյալներն» են, որ ընդունել են Տիրոջ հարսանեկան խնջույքի հրավերը։ Առակում օգտագործված «կանչված» և «հրավիրված» արտահայտությունները հունարեն kaleo (կանչել, հրավիրել) արտահայտություններն են։ Եվ ով է, ի վերջո, «ընտրյալ» (eklektos), որոշվում է նրանով, թե մարդը կամավո՞ր է ընդունել հրավերը։ | ||
|
||
Փաստորեն Աստված բոլորին է կանչում (այսինքն հրավիրում) հարսանեկան խնջույքի։ Այնուամենայնիվ, մեզանից յուրաքանչյուրը կարող է մերժել Աստծո սերը։ Ազատությունը էական է սիրելու համար։ Աստված երբեք որևէ մեկին չի պարտադրի Իր սերը։ Ցավոք, մենք կարող ենք հրաժարվել Աստծո հետ հարաբերությունից, որ հիմնված է սիրո վրա։ «Ընտրյալները նրանք են, ովքեր ընդունում են հրավերը։ Նրանց համար, ովքեր սիրում են Աստծուն, Աստված ավելի հիասքանչ բաներ է պատրաստել, քան մենք կարող ենք պատկերացնել։ Եվ դարձյալ ամեն ինչ հանգում է ազատությանը, որ հատուկ է սիրուն։ | ||
|
||
`Ի՞նչն է ձեր կյանքում վկայում այն մասին, որ ընդունել եք հարսանեկան խնջույքի հրավերը և ներկայացել համապատասխան, պատշաճ հագուստով։` |
Oops, something went wrong.